Կին նախարարների թվով Թուրքիան 42 երկրների շարքում վերջինն է
Միջխորհրդարանական միությունը (ամենահին միջազգային խորհրդարանական կազմակերպությունն է, գրասենյակը` Ժնև) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս 42 երկրներում քաղաքականության մեջ կանաց դերը։ Խորհրդարանում կին նախարարների հարաբերակցության տվյալներով կիսվել է նաև «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD-ՏԶՀԿ) «Կառավարությունն առաջին հայացքից-2023» զեկույցի շրջանակներում։ Ցանկում ներառված է 42 երկիր, զեկույցի համաձայն` Ֆինլանդիան և Իսպանիան ունեն կին նախարարների ամենաբարձր ցուցանիշը` 64%։