ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության վերահսկողություն նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում շենքերի, շինությունների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը ծախսվող էներգետիկ ռեսուրսների մասով իրականացվել է ոչ պատշաճ