Եթե իշխանությունը վտանգ զգաց, ինքնաթիռով կփախչի Ուգանդա, վտարանդի կառավարություն կկազմի. Վահրամ Սահակյան (տեսանյութ)
Եթե իշխանությունը վտանգ զգաց, ինքնաթիռով կփախչի Ուգանդա, վտարանդի կառավարություն կկազմի:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը․
«Նույնն է, եթե հարցնեք՝ Ձմեռ պապին հավատու՞մ ես։ Այդքան եմ հավատում, որ Փաշինյանը ինքնակամ կհեռանալ մինչև տարեվերջ։ Հավատում եմ, որ մինչև դարավերջ ինքնակամ կգնա։
«Չենք հանձնվելու» գոռալուց չի վախենա։ Այս անգամ լավ էր, որ հանրահավաքում զուռնա չմիացրին, սակայն հանրահավաքից հետո գրում էին, որ վարչախումբը վախեցել է մեզնից։ Բա ի՞նչու չեք ասում, թե ինչից է վախեցել։ Եթե չեք ասում, ուրեմն ձեր ոլորտում դիլետանտ–ինքնակոչ եք։ Ոչ մի ընդդիմադիր իրավունք չունի ժողովրդին ասի՝ չեկաք ցույցի, չհաջողեցինք։ Լավ կազմակերպեիք, գային։ Նույնն է, որ ես ներկայացում դնեմ, լավ չկազմակերպեմ ու ասեմ՝ մարդիկ թատրոն չեն գալիս»,-նշել է Սահակյանը։
Նա նաև խոսել է հերթական պրեմիերայից, որը տրագիկոմեդիա է՝ «Հենց այսօրվա հայը» վերնագրով։ Որում, ըստ Սահակյանի, հենց այս օրվա հայն է, քանի որ ներկայացումը նապատեսված է հոկտեմբերի սկզբին, ուրեմն հոկտեմբերի հայը՝ սփյուռքահայ, հոգևորական ու մի շարք այլ կերպարներ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․