Ազատությունից զրկված անձանց ինքնասպանությունների կանխարգելման կառուցակարգերի անհրաժեշտության հարցերը գտնվում են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ