Հայաստանի հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ թիմին են միացել Ռանոսը, Թիկնիզյանը, Իվուն, Բալեկյանը և Սելարայանը (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը։ Տեսանյութ է հրապարակել Հայաստաի ֆուտբոլի ֆեդերացիան։
Այսօր արդեն թիմին են միացել Հրանտ-Լեոն Ռանոսը, Նաիր Թիկնիզյանը, Ուգոչուկվու Իվուն, Նորբերտո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը։
ՀՖՖ TV-ի հետ զրույցում Իվուն և Արթուր Սերոբյանը խոսել են նախապատրաստական շրջանի, առաջիկա հանդիպումների և իրենց տրանսֆերների մասին։