Կարասկոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. պաշտոնական
Բելգիացի ֆուտբոլիստ Յանիկ Կարասկոն Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբ։
Transfermarkt-ը հայտնում է, որ տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն եվրո։
30-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է երեք տարվա պայմանագիր, ըստ ԶԼՄ-ների՝ նա Սաուդյան Արաբիայում մեկ մրցաշրջանում կվաստակի 13 միլիոն եվրո։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ Շաբաբը» ներկայումս զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը՝ 5 խաղում վաստակելով ընդամենը 2 միավոր։