Շիրակի Մեղրաշեն գյուղում այրվել են փայտե մարագ ու մոտ 500 հակ անասնակեր
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 10-րդ փողոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնել է
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 20:31-ին: Այրվել են փայտե մարագը (48 քմ) և ներսում կուտակած մոտ 500 հակ անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ: