Գյումրիում բախվել են մոտոցիկլետը և «Աուդի»-ն․ 24-ամյա մոտոցիկլավարը մահացել է
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել մոտոցիկլետը և «Աուդի» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 24-ամյա մոտոցիկլավար Ռոման Մանուկյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: