Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել 1 միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել 1 միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ: Հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրել է РИА Новости-ն։
«Բոլոր հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում աշխատանքային շփումների մեջ կմտնենք բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար»,- ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ կողմերը դեռ մի քանի հարց ունեն քննարկելու։