Գիտական միտքը՝ ԵԹԿՊԻ-ի «Հանդեսի» էջերում
Արդեն երկու տասնամյակ է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հրատարակում է «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն։ Օրերս լույս է տեսել ժողովածուի 24-րդ համարը։ «Հանդեսում» զետեղված հոդվածները գիտական արդյունքի ցուցիչ են։ Aravot-ի հետ զրույցում «Հանդեսի» գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանն ասաց, որ ժողովածուի այս համարի հոդվածները բազմաբովանդակ են և ներկայացնում են տարբեր