Օտարերկրացի կնոջ ուսապարկից անհայտ անձը Մաշտոցի պողոտայում 1000 դոլար է հափշտակել և դիմել է փախուստի
Օգոստոսի 28-ին, ժամը 18.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրացի 24-ամյա մի կին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձն իր ուսապարկից բացահայտ հափշտակել է հազար դոլար և դիմել փախուստի: