Երևանի Նկարիչների շենքի պատին բացվել է Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հուշատախտակը
Երևանի Սայաթ-Նովա 5 հասցեում՝ Նկարիչների շենքի պատին, բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: