Պարզվում է, որ Արցախում կարելի է նախագահ ընտրել, որը չունի առաջիկա իր անելիքների տեսլականի փաթեթը․ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մասել Պետրոսյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Հարգելի´ գործընկերներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի շոկը այսօր էլ շարունակում է իր բացասական ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում, առավելապես կառավարման ոլորտում՝ պահելով նրան կաթվածային վիճակում: Այդ օրվանից ցայսօր Արցախում տեղի չի ունեցել նշանավոր կամ էական որևէ իրադարձություն, որն ուղղված լիներ մեր ժողովրդի ամենատարրական իրավունքների ու