Ռուսական հումանիտար օգնությունն Աղդամի ճանապարհով կմտնի ԼՂ․ պայմանավորվածություն կա վերականգնել հումանիտար բեռնախադրումները Լաչինի միջանցքով
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար …
The post Ռուսական հումանիտար օգնությունն Աղդամի ճանապարհով կմտնի ԼՂ․ պայմանավորվածություն կա վերականգնել հումանիտար բեռնախադրումները Լաչինի միջանցքով appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
The post Ռուսական հումանիտար օգնությունն Աղդամի ճանապարհով կմտնի ԼՂ․ պայմանավորվածություն կա վերականգնել հումանիտար բեռնախադրումները Լաչինի միջանցքով appeared first on ԳԱԼԱ.