Լաչինի միջանցքի արգելափակումը առաջացնում է մարդասիրական ճգնաժամ․ Արգենտինայի նախագահ
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Այս մասին հայտնում է Diarioarmenia-ն։ «Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում …
The post Լաչինի միջանցքի արգելափակումը առաջացնում է մարդասիրական ճգնաժամ․ Արգենտինայի նախագահ appeared first on ԳԱԼԱ.
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
Այս մասին հայտնում է Diarioarmenia-ն։
«Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», — հայտարարել է Ֆերնանդեսը:
The post Լաչինի միջանցքի արգելափակումը առաջացնում է մարդասիրական ճգնաժամ․ Արգենտինայի նախագահ appeared first on ԳԱԼԱ.