Մեր ազգային, գիտամշակութային արմատ ձևավորող մանկավարժները օրվա իշխանության ձեռքում դարձել են անպաշտպան խամաճիկներ․ հայտարարություն
Համացանցում լայն տարածում ստացավ Արթուր Չախոյանի ՖԲ էջում տեղադրված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող ՔՊ-ի կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում անցկացվող քարոզարշավի տեսանյութը, որից ակնհայտ երևում է, մեղմ ասած, վարչական ռեսուրսի չարաշահում: Տեսանյութից պարզ երևում է, որ Տիգրան Ավինյանի անցկացվող քարոզարշավին մասնակցում են դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև որոշ մասնավոր սեկտորների աշխատակիցները, որոնք հավանաբար իրազեկված