Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ. Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին
Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու