ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել, ականներ չեն տեղադրել. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։