Պորտուգալիան 9-0 հաղթել է Լյուքսեմբուգին. Ռոնալդուն չի մասնակցել հանդիպմանը
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո2024-ի որակավորման խմբային փուլի շրջանակում իր հարկի տակ 9-0 հաղթել է Լյուքսեմբուգին։
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է հարձակվող Գոնսալու Ինասիուն, 45'+4'-ին խփել է իր 2-րդ գնդակը։
Հարձակվողներ Գոնսալու Ռամոշը (17', 33') Դիոգու Ժոտան (57', 77') նույնպես դուբլի հեղինակ են դարձել։
Մյուս գոլերը խփել են հարձակվող Ռիկարդու Օրտան (67'), կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (83'), հարձակվող Ժոաու Ֆելիշը (88')։
Հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել հանդիպմանը։