Հայաստան-Խորվաթիա խաղի ընթացքում հրմշտոցից հետո 3 անձ ձերբակալվել է
0
Երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման 33-րդ րոպեին տրիբունաներում հրմշտոց է սկսվել։ «Ոստիկանության ծառայողները մարզադաշտի տարածքից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի և ներկայացվել են քննչական կոմիտե»,-տեղեկացնում են ոստիկանությունից։