Մենք չունենք վստահության մթնոլորտ․ Փաշինյանը՝ Ալիևի հետ բանակցությունների մասին
Ես չեմ ուզի բանակցային սեղանի մթնոլորտը հրապարակային քննարել։ Ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Politico Europe»-ին՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններում նախագահ Իլհամ Ալիևից «բարեխիղճ բանակցություններ» զգալու հարցին։
«Փաստն այն է, որ մենք չունենք վստահության մթնոլորտ։ Որովհետև եթե վստահության մթնոլորտ լիներ շատ հարցեր այսօր այդպսիի վիճակում չէին լինի։ Բայց ո՞րն է դրան իմ արձագանքը։ Շարունակել աշխատել, ավելի հետևողական աշխատել և փորձել գտնել լուծումներ, փորձել գտնել առաջընթացի ուղիներ»,- հավելեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ «հիմնական պրոբլեմը, ինչպես Ադրբեջանը նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է կիրառել այսպես ասած ուժի, ուժի սպառնալիքի քաղաքականություն»: