Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին․ Փաշինյանը՝ «Հայկական գարնան» մասին
Արևմուտքի հետ կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, որովհետև այդ կամուրջները միշտ էլ տեղում են եղել։ Ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Politico Europe» պարբերականին՝ խոսելով Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին։
Լրագրողը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից կանչել է իր ներկայացուցչին, ԱՄՆ-ի հետ զորավարժություններ է իրականացնում։ «Արդյո՞ք սրանք Ռուաստանից հեռանալու քայլեր են, սա ինչ-որ իմաստով Երևանյան գարո՞ւն է»,- հարցրել է հարցազրուցավարը։
«Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին։ Ամառը, իմիջայլոց, Երևանում սովորականից ավելի շուտ է գալիս։ Եվ ամեն տարի մեր երկրում լինում է գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Ինչպես նաև մեր կլիմայական գոտում գտնվող շատ երկրներում»
Խոսելով ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ կապված հայտարարությունների, շփումների մասին՝ նա ասաց, որ իրենք միշտ թափանցիկ են եղել իրենց հարաբերություններում։
«Ընդհանուր առմամբ, իհարկե, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և որոշիչ են։ Եվ էլի եմ ասում, մենք երբեք չենք մերժել և չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակրգը։ Բայց նաև մյուս կողմից ես և մեր քաղաքական թիմը այս առումով ներդաշնակություն կա։ Եվ մեր հանրությունն ավելի ու ավելի է արձանագրում»,- ասաց կառավարության ղեկավարը։