«Փյունիկը» պայմանագիր է կնքել Սեմ Հենդրիկսի հետ
«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա խաղացողը ներկայացրել է «Այաքսը» ու հանդես եկել երկրի տարբեր տարիքային հավաքականներում, խաղացել է Նիդերլանդների, Բելգիայի և Կիպրոսի երկրորդ և բարձրագույն լիգաներում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Փյունիկը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The post «Փյունիկը» պայմանագիր է կնքել Սեմ Հենդրիկսի հետ appeared first on ԳԱԼԱ.