«Մեր նպատակն է Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար». Վահան Քերոբյան
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին: «Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝