Մոտ 2,6 միլիարդ մարդ զրկված է ինտերնետից օգտվելու հնարավորությունից. ՄԱԿ
Աշխարհում մոտ 2,6 միլիարդ մարդ 2023 թվականի դրությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ինչը 100 միլիոնով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության կայքում տեղադրված հայտարարության մեջ: