Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

«Մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից». Զուրաբյան

0

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին հնչեցրած մի քանի հայտարարություններին: Զուրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ […]

The post «Մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից». Զուրաբյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին հնչեցրած մի քանի հայտարարություններին: Զուրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ֊խանի հետ եւ պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական եւ մահացու հարվածներից մեկը։

Գիտակցելով այս իրողությունը, Փաշինյանը իրեն հատուկ մտային աճպարարությամբ փորձում է ներկայացնել իրականությունն այնպես, թե իբր նա, ստորագրելով Պրահյան հայտարարությունը եւ ընդունելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, որեւէ նոր քայլ չի կատարել։

Այդ ցնորքն ապացուցելու նպատակով նա երկու հայտարարություն է կատարում.

Որ Հայաստանը դեռ 1991֊1992 թվականներին ստորագրել է եւ վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, դրանով իբր ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազնում։

Որ ռուսական թերթերից մեկում տված մի հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը հայտարարել է, թե իր համար ընդունելի է Արցախի ինքնավարության կարգավիճակը, դրանով իբր հաստատելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմք։

Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ այս անհեթեթությունը տիրաժավորվում Հայաստանի հանրային լրատվամիջոցներով, նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ արձանագրել հետեւյալ հանրահայտ փաստերը.

Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ստորագրած հռչակագիրը։

Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ֊ին, Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով, ըստ էության, հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածում նախկին ինքնավարությունների վրա, որոնք ԽՍՀՄ օրենքների համաձայն, հայտարարաել են իրեն անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է։

Հայաստանը չի վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագրի ստորագրությամբ եւ վավերացմամբ ստեղծված իրավական հիմքերով եւ պարտավորություններով։

Տեր֊Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք, հետեւողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ֊ի որեւէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ եւ մերժելով նման լուծում առաջարկող որեւէ տարբերակ։

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր֊Պետրոսյանն ասել է, որ իր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել եւ Ղարաբաղի, եւ Ադրբեջանի համար»։ Ես արդեն մեկնաբանել եմ այդ հայտարարությունը 2010 թվականին, երբ այդ որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Հայտարարությունից երկու ամիս անց մենք ազատագրեցինք Շուշին։ Ես բացատրել եմ, որ այդ ռազմական գործողությունն արդեն նախապատրաստված եւ արտոնված էր, եւ հայտարարությունը հնչէլ է ընդմամենը որպես պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովման բաղադրիչ։ Հասկանում եմ, որ Նիկոլական տգետների համար դժվար կլինի հասկանալ հատկապես «պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովում» արտահայտության տակ թաքնված բովանդակությունը, բայց ավելին ասելու համար ստիպված պետք է լինեմ բացահայտելու պետական գաղտնիքներ, ինչը բնականաբար չեմ անի։ Ամեն դեպքում, նման բան երբեք չի ներկայացվել դիվանագիտական ատյաններում որպես Հայաստանի դիրքորոշում եւ երբեք չի եղել մեր քաղաքականության հիմքում, առավելեւս որեւէ կապ չի ունեցել Ալմա֊Աթայի հռչակագրի հետ։

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի ինարդարացման փորձերը եւս մեկ անգամ բացահայտեցին այն անմխիթար իրողությունը, որ մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից»։

The post «Մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից». Զուրաբյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин назвал победителей конкурса «Педагоги года Москвы»





Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин назвал победителей конкурса «Педагоги года Москвы»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

Виктор Астафьев, Булат Окуджава, Юлия Друнина, Борис Васильев – 100-летие литераторов-фронтовиков отметили в Стамбуле




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете

На ВДНХ пройдет Удмуртский национальный праздник Гербер

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России


Ролан Гаррос

Парижские сюжеты: Медведев играл в кошки-мышки, Котов творил историю, Калинская заставляла нервничать Синнера



Новости Крыма на Sevpoisk.ru


Мода

С чем носить брюки палаццо: примеры образов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России