Արսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը նվաճեց շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։
Ռումինիայում անցկացված առաջնությունում Արսեն Դավթյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։
Առաջին տուրում պարտություն կրելուց հետո Արսեն Դավթյանը մնացած բոլոր պարտիաներում հաղթանակ տարավ։
The post Արսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 չեմպիոն appeared first on ԳԱԼԱ.