Արդյո՞ք պետք է Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Արցախում հարցին բնակչության մեծամասնությունը՝ 70 %-ից ավելին պատասխանել է դրական՝ «այո՛». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանում և Թուրքիայում Հայաստանի հետ խաղաղության նախապատրաստության իրական մակարդակի մասին առավել լավ պատմում են թվերը։ Այսօր հրապարակվել է ադրբեջանական «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» թարմ սոցիոլոգիական հարցումը, որտեղ երևում է, թե Ադրբեջանը իրականում ինչին է պատրաստվում՝ խաղաղության, թե պատերազմի։ Այսպես, արդյո՞ք պետք է Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Արցախում հարցին