Թուրք ոստիկանը պարգևատրվել է Թուրքիա-Հայաստան խաղին Ադրբեջանի դրոշը հարգելու համար
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պարգևատրել է թուրք ոստիկան Ռամազան Շահինին՝ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղից առաջ երկրպագուներին ստուգելիս ադրբեջանական դրոշը հարգելու համար։ Սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում կայացած հանդիպմանը արգելվել էր ադրբեջանական դրոշ տանել մարզադաշտ։ Երկրպագուներին ստուգելու ժամանակ ոստիկան Շահինը նրանցից մեկի մոտ ադրբեջանական դրոշ էր հայտնաբերել, մինչ առգրավելը նա այն խնամքով ծալել էր, համբուրել