Վահանաձև գեղձի քաղցկեղից մահացությունը ձգտում է զրոյի․ Արմեն Վարժապետյան
Էնդոկրին վիրաբույժ, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վարժապետյանի հետ զրուցել ենք վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման վիրահատական եղանակների, ռադիոհաճախական աբլացիայի, վահանաձև գեղձի քաղցկեղի առանձնահատկությունների մասին։ -Բժիշկ Վարժապետյան, որքան ինձ հայտնի է, վահանաձև գեղձի հիվանդությունները, այդ թվում՝ քաղցկեղը, բավականին տարածված են մեր բնակչության շրջանում․ բուժման ի՞նչ հնարավորություններ ունենք այս հիվանդության դեպքում։ – Որպես այդպիսին, վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հիմնական