Գռեհիկ ու մանիպուլյատիվ քարոզչություն․ ինչպես է Մոսկվան փորձում կոծկել ԼՂ-ում Բաքվի ագրեսիայի դեմ իր հանցավոր անգործությունը
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Արցախում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» սկսելու մասին՝ «ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով». ադրբեջանական կողմը նաև հայտարարել էր, թե գործողությունների մասին նախապես տեղեկացրել է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ու Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։ Ավելի ուշ, Արցախի պաշտպանության բանակը հաստատեց, որ նույն օրը՝ կեսօրից հետո, ադրբեջանական զինուժը