Առողջապահության նախարարություն. «Ցուցարարների հրահրած անկարգությունների հետեւանքով…»
ՀՀ առողջապահության նախարարությունը ՖԲ-ում տարածել է հետեւյալ տեղեկատվությունը. Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։ Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։