Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, բնակիչների իրավունքների և անվտանգության խնդիրները պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով. Իրան ԱԳՆ ներկայացուցիչ
Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, սակայն կոչ է անում տարածաշրջանի խնդիրները լուծել երկխոսության միջոցով։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,- մեջբերում է Քանանի Չաֆիի խոսքերը Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքը:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ հանդիպում անցկացնել «3 գումարած 3» ձևաչափով՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար։