Բաքուն կրկին Ղարաբաղի հայերին առաջարկում է հանդիպել Եվլախում՝ «քննարկելու վերաինտեգրման հարցերը»
![Բաքուն կրկին Ղարաբաղի հայերին առաջարկում է հանդիպել Եվլախում՝ «քննարկելու վերաինտեգրման հարցերը»](https://gdb.rferl.org/29F3B297-F2DF-47EC-B57B-18149DA1122E_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Ադրբեջանի նախագահի վարչակազմը «Ղարաբաղյան շրջանում բնակվող հայերի ներկայացուցիչներին» կրկին հրավիրում է Եվլախ՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը։ Այս մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ասել են Ադրբեջանի նախագահի վարչակազմից։