Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

Հայաստանը հայտարարում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին չմիջամտելու մասին

0
Հայաստանը հայտարարում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին չմիջամտելու մասին

Հայաստանը հայտարարում է Արցախում կեսօրից հետո ընթացող ռազմական գործողություններին չմիջամտելու մասին։ Նախ տեղեկություն հրապարակվեց, որ վարչապետը ԼՂ-ի վերաբերյալ Անվտանգության խորհրդում քննարկումներ է անցկացրել։ Ենթադրաբար դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անընդունելի համարեց Հայաստանին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելն ու ասաց՝ կառավարելու են այդ գործընթացը, քանզի Ադրբեջանի նպատակը հենց դա է։

«Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Չպետք է հնարավորություն տանք որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին նաև ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ», - ասաց Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարը խոսեց միայն Արցախին հումանիտար աջակցության մասին։ Բայց թե ինչպես են այն հասցնելու շրջափակված Արցախ, չծավալվեց։ ԱԳՆ-ը մինչ այդ դիմել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ կոչ անելով կոնկրետ գործողություններով վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային։ Մինչև այս պահը, սակայն, հրադադարի հրապարակային միջնորդությամբ որևէ միջազգային դերակատար հանդես չի եկել, չնայած կրակը դադարեցնելու կոչեր հնչել են։

«Լեռնային Ղարաբաղի հետ մենք, իհարկե, կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան», - նշեց վարչապետը:

Փաշինյանը որոշ տեղեկություններ հաղորդեց ռազմական գործողություններից

Հայաստանի վարչապետն այսօր որոշ տեղեկություններ հաղորդեց ռազմական գործողություններից. Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքն են հրետակոծել՝ այդ թվում ռեակտիվ միջոցներով, որոշ ժամանակ անց սկսել են նաև ցամաքային գործողություն ԼՂ-ի շփման գիծը խախտելու և դիրքեր ու բնակավայրեր վերահսկելու ուղղությամբ։

Փաշինյանը տեղի ունեցողը գնահատեց որպես ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ադրբեջանական ցամաքային օպերացիան։ Անգամ այս իրավիճակում Հայաստանի խնդիրը, ասում էր, չի փոխվել՝ ԼՂ-ի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումն է։

«Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է, որովհետև իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին», - ասաց Փաշինյանը:

«Ռազմական գործողություններով Ադրբեջանն ուզում է ավարտին հասցնել ԼՂ ժողովրդի էթնիկ զտումների քաղաքականությունը»

ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ ռազմական գործողություններով Ադրբեջանն ուզում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Պնդել էին՝ հարձակումը պլանավորվել է, դրա ապացույցը ռազմական գործողություններին նախորդած ականապատման և դիվերսիայի մասին ադրբեջանական կեղծ լուրերն էին համարել։

Ի դեպ, վերջին օրերին թե՛ ԼՂ-ի, թե՛ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական նոր սադրանքը չբացառող, Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով զորքերի կուտակման մասին հայտարարող Փաշինյանն էլ նմանատիպ մի միտք ասաց, որ իրադրության լարումը անկանխատեսելի չէր։

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը։ Ռազմական օբյեկտների ոչնչացման սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նույն նպատակն են հետապնդել 2020թ դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը», - նշված է ԱԳՆ հայտարարությունում։

Հայաստանի սահմանային իրավիճակի մասին ՊՆ-ը տեղեկություն հրապարակեց ժամը 2-ի դրությամբ, որ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Առանց որևէ խոսք ասելու Արցախում իրավիճակի մասին՝ ռազմական գերատեսչությունը նաև կրկնեց՝ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, հակառակի մասին ադրբեջանական պնդումներն էլ որակեց կեղծ։

Վարչապետը՝ հեղաշրջման կոչերի մասին

Հղում անելով որոշ մեկնաբանությունների, պնդեց, թե հիմա փորձեր են արվում տեղի ունեցողը կապել Հայաստանի կայացրած որոշումների հետ, ենթադրաբար նկատի ուներ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Երևանի պատրաստակամությունը, սակայն ուղիղ այդ մասին չասաց:

«Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, այն ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում»։

Վարչապետն այսօր հատուկ անդրադարձավ հեղաշրջման կոչերին, որ ըստ նրա հիմա հնչում են. - «Հայաստանի պետականությունը և պետությունը այս պայմաններում պետք է արձագանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց իհարկե այս իրավիճակում շատ մեծ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որոնք իմ խորը համոզմամբ պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է»:

Բայց թե ո՞ւմ նկատի ուներ՝ ո՞ր արտաքին ու ներքին ուժերին, ովքեր են հեղաշրջման կոչ հնչեցրել չմասնավորեցրեց։





Губернаторы России
Москва

Собянин: Новая поликлиника в Филимонковском районе откроется в этом году





Москва

Итоги творческой встречи с Алексеем Данилиным


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Новая поликлиника в Филимонковском районе откроется в этом году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тося Чайкина

«Я не хочу сидеть дома!» — Тося Чайкина желает выпускникам больше путешествовать




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Певец Крид заявил, что бывшие сделали его сильнее

Контрольный матч. ЦСКА выиграл у "Шинника".

29 июня на играх «Дети Азии» состязания пройдут по десяти видам спорта


WTA

WTA удивила решением по Елене Рыбакиной перед стартом Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Многие краснодарцы к 25 годам имеют несколько высших образований, семью и бизнес



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России