Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

Բաքուն հայտարարում է՝ Ղարաբաղի հայերի ռեինտեգրացիայի պլանը պատրաստ է

0
Ղարաբաղի հայերի ռեինտեգրացիայի պլանը պատրաստ է, այսօր հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ամփոփելով Արցախի դեմ ադրբեջանական բանակի 24 ժամ շարունակված լայնածավալ հարձակման արդյունքները:


«Համապատասխան պետական կառույցները մշակել են Ղարաբաղի հայ բնակչության սոցիալ-տնտեսական լայն ինտեգրման ծրագիր», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան՝ առանց հավելյալ մանրամասների։


Հաջևի խոսքերով՝ հարցը լայնորեն քննարկվելու է վաղը՝ Եվլախում Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպմանը, որին, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ Բաքուն պատրաստ է:


«Ադրբեջանը վերահաստատում է իր պատրաստակամությունը սահուն վերաինտեգրման գործընթացի համար: Մենք պատրաստ ենք արձագանքել բնակչության հումանիտար կարիքներին և հնարավորինս արագ տեղում ապահովել կայունությունն ու անվտանգությունը», - ասել է Հաջիևը։ Ընդմ որում, այս պատրաստակամությունը Բաքուն հայտնել է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների առջև։


Ի՞նչ է սպասվում Արցախի հայերին. Ադրբեջանցի պաշտոնյաները չեն շտապում բացահայտել։ Հարցը չի քննարկվում նաև Ադրբեջանի հանրային տիրույթում, հնչում են միայն հատուկենտ առաջարկներ, Ադրբեջանցի քաղաքական գործիչները՝ նույնիսկ Ալիևի ամենակոշտ ընդդիմախոսներն ու քաղաքական հակառակորդները երեկվանից աջակցություն են հայտնում բռնապետական կառավարմամբ հայտնի Ալիևի ռազմական գործողություններին, որոնց հետևանքով՝ Ադրբեջանում առնվազն մեկ տասնյակից ավելի զոհ կա, ըստ Meydan TV-ի։


«Կուսակցության դիրքորոշումն է՝ մենք լիովին աջակցում ենք կառավարության գործունեությանը», - հայտարարել է արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող «Ռեալ» կուսակցության առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը:


«Կառավարությանն անհրաժեշտ է լիակատար աջակցություն նշված նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների իրավունքները պետք է ամբողջությամբ վերականգնվեն և պաշտպանվեն։ Էթնիկ կամ այլ հիմքերով այնտեղից որևէ բնակչի վտարումն անընդունելի է և չի լինելու։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի գնա դրան», - համոզմունք է հայտնել Ալիևի քաղաքական հակառակորդը։


Ալիևի կուսակից, պատգամավոր Ազեր Բադամովի տեղեկություններով՝ Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է ռազմական գործողություններից անմիջապես հետո Ղարաբաղի հայ բնակչությանը ապահովել «բոլոր միջոցներով»:


«Նորմալ կյանքի համար կստեղծվեն բոլոր պայմանները։ Մեզ որևէ մեկի դիրքորոշումը չի հետաքրքրում. Ադրբեջանի նպատակն է վերականգնել ադրբեջանական պետական և սահմանադրական կարգը Խանքենդիում և նրա հարակից շրջաններում և այդ տարածքները մաքրել անջատողական և անօրինական զինյալներից», - պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն է կրկնել պատգամավոր Բադամովը։


Մինչ ադրբեջանցի պաշտոնյաները չեն շտապում բացահայտել Արցախի հայերի հետ կապված իրենց պլանները, վերլուծաբան Շահին Հաջիևը հուշում է՝ ավելի լավ է հայերին հնարավորություն տալ դուրս գալ հիմա, քան հետո, «որպեսզի որևէ մեկն Ադրբեջանին չմեղադրի մարդկանց ստիպողաբար պահելու, տառապանքների ենթարկելու, ցեղասպանության համար»:


«Ցանկացած պատերազմում, յուրաքանչյուր հակամարտությունում կա չգրված կանոն՝ երբ մարդկանց հնարավորություն է տրվում հեռանալ, այդ թվում՝ զինված մարդկանց, ավելի քիչ դիմադրություն է լինում և ավելի քիչ զոհեր երկու կողմից», - ասել է ադրբեջանցի քաղաքագետը։


 


 


 






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России