ԼՂ-ում հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. վարչապետի աշխատակազմ
Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ «Լուրերին» հայտնել են վարչապետի աշխատակազմից։ Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ Աշխատակազմից շեշտել են, որ կառավարությունը արցախահայության տեղահանության խնդիր չի դրել …
The post ԼՂ-ում հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. վարչապետի աշխատակազմ appeared first on ԳԱԼԱ.
Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ «Լուրերին» հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։
Աշխատակազմից շեշտել են, որ կառավարությունը արցախահայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։
Վարչապետի աշխատակազմից վստահեցրել են, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։
The post ԼՂ-ում հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. վարչապետի աշխատակազմ appeared first on ԳԱԼԱ.