Հրադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան
Հրադադարից հետո արդեն 32 ժամ Ադրբեջանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղին վերցնել շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Հրադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել իրենց վերահսկողության տակ գտնվող […]
The post Հրադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Հրադադարից հետո արդեն 32 ժամ Ադրբեջանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղին վերցնել շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Հրադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել իրենց վերահսկողության տակ գտնվող մեր շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Անշուշտ, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», – գրել է նա։
The post Հրադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.