Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

Ադրբեջանը ԼՂ-ի դեմ արգելված կասետային զինատեսակներ է օգտագործել. Արարատ Միրզոյան

0

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ ԼՂ-ում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ …

The post Ադրբեջանը ԼՂ-ի դեմ արգելված կասետային զինատեսակներ է օգտագործել. Արարատ Միրզոյան appeared first on ԳԱԼԱ.

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ ԼՂ-ում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։

«Մինչ միջազգային հանրությունը այստեղ հավաքված փնտրում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղիներ, մինչ բոլորս խոսում ենք ուժի կիրառումը դատապարտելու հրամայականի մասին՝ կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ–ի  դեմ՝ կոպտորեն խախտելով Նոյեմբերի 9–ի համաձայնության դրույթներն ու միջազգային նորմերը։

Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, քաղաքները, մյուս բնակավայրերը ինտենսիվ եւ առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական անօդաչուներով եւ ավիացիայով, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով։ Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ բնակչության էթնիկ զտումը վերջնակացնելն է»,– ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական եւ կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով բնակչությունը կտրված է իրարից եւ չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղում իրավիճակը։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմանական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել եւ տվյալներ ստանալ տեղում իրավիճակի մասին։ Այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը՝ 400, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց եւ երեխաների շրջանում։ «Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես այդ փաստը ընդունեց»։

Նրա խոսքով՝ ավելի քան 10,000 մարդ հարկադրաբար տեղահանվել է. «Նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի եւ գոյատեւման պայմանների։ Հազարավոր ընտանիքների անդամներ են իրարից բաժանված։ Մոտ 20,000 մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10–ամսյա շրջափակման պատճառով։ Առողջապահության համակարգը պարալիզացված է։ Լեռնային Ղարաբաղից ստացվող կադրերը իսկապես ցնցող են։ Մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին։ Կանայք արտասվում են՝ վախենալով, որ Ադրբեջանը կբանտարկի իրենց ամուսիններին։ Այս ամենը, դժվար է հավատալ, որ տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ 21–րդ դարում։ Դրսերում եւ ապաստարաններում հայտնված երեխաները շարունակում են լաց լինել ու ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլեւս տուն չունեն»։

Միրզոյանը պատմել է, որ  ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8–ամյա մի տղա։ Նրա 10–ամյա եղբայրը սպանվել է, եւ անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է. «Սրանք բազմաթիվ դեպքերից միայն մի քանիսն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, եւ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց մայրերի, տատիկ–պապիկների դեմ։ Ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, մասնատել եւ կերակրել շներին։ Ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի կանանց պրոֆիլները սոցցանցերում եւ խաղադրույքներ կատարում, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, որպեսզի բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո»։

The post Ադրբեջանը ԼՂ-ի դեմ արգելված կասետային զինատեսակներ է օգտագործել. Արարատ Միրզոյան appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин рассказал, как можно посетить экскурсии в зданиях посольств разных стран





Москва

Правительство РФ сообщило о перевыполнении планов по достижению цифровой зрелости национальной экономики


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

Не меньше года уйдет на восстановление: невеста Тимати пострадала на Мальдивах




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Турнир по бильярдному спорту «Кубок Мэра Москвы» продлится до 18 мая в столице

"Зенит" в Москве обыграл ЦСКА и сравнял счет в серии

«Бавария» победила «Вольфсбург» в 500-м матче Нойера в Бундеслиге


WTA

Азаренко вышла в 1/16 финала турнира WTA-1000 в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России