Ադրբեջանում տեղի կունենան լսումներ «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» հարցի շուրջ
Լսումները կազմակերպում է խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովը:
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, «լսումների ընթացքում կքննարկվեն ադրբեջանցիների զանգվածային վտարումն իրենց պապենական հողերից (ներկայիս Հայաստանից), Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավական հնարավորությունները, հայերի կողմից կատարված հանցագործությունների իրավական գնահատականը և այլ հարցեր»։
Լսումներին կմասնակցեն Միլլի Մեջլիսի պատգամավորներ, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» միավորման անդամներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։
