Խաղաղապահներն ապահովել են 50 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լաչինի և Աղդամի ճանապարհով. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովել են 50 տոննա մարդասիրական օգնության առաքումը ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
The post Խաղաղապահներն ապահովել են 50 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լաչինի և Աղդամի ճանապարհով. ՌԴ ՊՆ appeared first on ԳԱԼԱ.