Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն ծրագրեր կան. ՌԻԱ «Նովոստի»
Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն կան ծրագրեր: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Վերջինս հավելել է, որ Անկարայի առաջարկած հանդիպման ժամկետի և վայրի վերաբերյալ դեռևս հստակություն չկա. պահանջվում է բոլոր կողմերի փոխհամաձայնությունը:
«Հանդիպման օրը և վայրը որոշելու համար մեզ անհրաժեշտ է նախ բոլոր կողմերի փոխհամաձայնությունը մեր առաջարկած նախաձեռնության շուրջ: Առայժմ հարցն առաջարկի մակարդակում է, ոչ մի հստակություն»,- նշել է գործակալության զրուցակիցը։
«Ոչ, (Անկարայի նախաձեռնության մասին) դեռ ոչ մի քննարկում չի եղել, բայց նման ծրագրեր կան»,- հավելել է աղբյուրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջերս առաջարկել էր Արցախի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։
«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել», - ասել էր Էրդողանը։
Նրա խոսքով՝ քառակողն հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների առաջնորդները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե Արցախի թեմայի հետ կապ չունեցող կողմերը։