Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել քաղաքացիների անվտանգ երթևեկը դեպի Հայաստան կազմակերպելու և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն՝ առաջացրել է խցանումներ, այդ իսկ պատճառով, հորդորում ենք խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։