Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 26-ին, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 32.1°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 3.5°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 18.7°C
The post Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով appeared first on ԳԱԼԱ.
