Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

«28 տարի Ֆրանսիայում եմ, ուրախ եմ, որ հայրենական անձնագիրս չեմ փոխել». Ռոբերտ Էմմիյան

0

Գյումրիում էր հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը: 58-ամյա մարզիկի Եվրոպայի ռեկորդը, որը նա սահմանեց 1987 թվականին Ծաղկաձորում, մինչև հիմա մնում է չգերազանցված: Էմմիյանը այդ ժամանակ ցատկել էր 8.86 մետր: Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր Ռոբերտ Էմմիյանը գյումրեցի է, 1988 թվականի երկրաշարժից հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա: 9 տարի որպես մարզիչ աշխատել է Քաթարում, այնուհետ եղել …

The post «28 տարի Ֆրանսիայում եմ, ուրախ եմ, որ հայրենական անձնագիրս չեմ փոխել». Ռոբերտ Էմմիյան appeared first on ԳԱԼԱ.

Գյումրիում էր հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը: 58-ամյա մարզիկի Եվրոպայի ռեկորդը, որը նա սահմանեց 1987 թվականին Ծաղկաձորում, մինչև հիմա մնում է չգերազանցված: Էմմիյանը այդ ժամանակ ցատկել էր 8.86 մետր:

Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր Ռոբերտ Էմմիյանը գյումրեցի է, 1988 թվականի երկրաշարժից հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա: 9 տարի որպես մարզիչ աշխատել է Քաթարում, այնուհետ եղել է Քաթարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական։ 2010 թվականի ապրիլից Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:

Ռոբերտ Էմմիյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ այժմ բնակվում է Փարիզի արվարձանում, ունի երկու դուստր։

«Շատ ուրախ եմ, որ ամեն անգամ գալիս եմ Հայաստան, այցելում իմ հարազատ քաղաք, որտեղ շատ հուշեր կան աշխատանքիս, ծնողներիս, մարզչիս, մարզադպրոցիս մասին: Այստեղ ես կարողացել եմ հաջողության հասնել սպորտում և բարձր պահել մեր քաղաքի, հանրապետության պատիվը: Ամեն անգամ Գյումրի գալը ինձ համար մեծ հպարտություն է: Եվ ամեն անգամ Գյումրիում մի նորություն եմ տեսնում, իմ հանդեպ հրաշալի  վերաբերմունք: Հարազատ է ամեն ինչը, խոսքը, մոտեցումը, հանրույթը»,-ասում է Ռոբերտ Էմմիյանն ու ավելացնում. «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն եմ արդեն 13 տարի և հնարավորություն ունեմ մասնակցելու տարբեր մրցումների: Ֆրանսիայում միջազգային կապերի պատասխանատուն եմ: Լավագույն մարզիկները իմ ձեռքի տակ  են, ես իրենց եմ օգնում, իրենք էլ ինձ են օգնում, որ կարողանամ հնարավորության դեպքում հայրենիքիս օգնեմ, Հայաստանիս օգնեմ: Միայն թե, մեր Արցախում խաղաղություն լինի»:

Հայաստանի տարբեր մարզերում Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ տարիներ շարունակ միջազգային մրցումներ են անցկացվել: Այս տարի մրցումներն Արտաշատում էին:

«Ուզում եմ անպայման միջազգային խոշոր մրցումներ կազմակերպենք իմ հարազատ Գյումրիում, բայց մյուս տարի, երբ արդեն կառուցված կլինի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր  նախաձեռնեցին այս մարզադպրոցի կառուցումը, որովհետև Գյումրին դրան արժանի է, որովհետև սպորտի մայրաքաղաք է, մեծ մարզիկների մայրաքաղաքն է: Շատ հպարտ եմ, որ այս քաղաքում եմ դաստիարակվել»,-ասում է հանրահայտ մարզիկն ու ավելացնում. «Արդեն 28 տարի Ֆրանսիայում եմ, ուրախ եմ, որ հայրենական անձնագիրս չեմ փոխել, անձնագիրս հայկական է, քաղաքացիությունս հայկական է: Ունեմ 2 աղջիկ, փոքր աղջիկս Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի հետ է աշխատում, մյուս տարի օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, այդ ծրագրում է ինքն ընդգրկված»:

Ռոբերտ Էմմիյանը հպարտանում է նաև գյումրեցի մարզիկներով: Ասում է՝ վազորդ Երվանդ Մկրտչյանի գլխավորությամբ նրանք կարևոր մրցումների են մասնակցում:

«Երվանդ Մկրտչյանը մասնակցեց ուսանողական համաշխարհային խաղերին, 3-րդ տեղ գրավեց, տարբեր մրցումների հաղթող ճանաչվեց: Լավ, շնորհալի երիտասարդներ ունենք, մենք էլ մեր հնարավորության սահմաններում կօգնենք, կօժանդակենք, որ ամեն ինչ լավ լինի:

Ես ամեն ինչ անում եմ, որ իմ կապերը օգտագործեմ Հայաստանում սպորտը զարգացնելու համար: Մեր շատ մարզիկներ ուսումնամարզական հավաքների են մասնակցում դրսում, իմ կապերով կարողանում եմ անել ամենը, որ միջազգային շատ մրցումների նրանք մասնակցեն, փորձ ունենան,և ուրախ եմ, որ միջազգային, հանրապետական, ոչ մի միջոցառումից մեր մարզիկները հետ չեն մնում: Ուզում եմ, որ բոլորը լավատես լինեն, ու ամենքս մեր հնարավորության սահմաններում կարողանանք օգնենք, հզորացնենք հայկական սպորտը, ավելորդ չխոսենք, դրական մոտեցումներով ամեն տեսակի պրոբլեմներ հաղթահարենք»,- ասում է Ռոբերտ Էմմիյանը և ավելացնում. «Օրեր առաջ միջազգային մրցումներ կազմակերպեցինք Արտաշատում, որտեղ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի օժանդակությամբ կարողացանք միջազգային ստանդարտներին համապատասխան վազքուղիներ պատրաստել: Շուտով, մի 2 շաբաթից տրիբունաներն ենք վերջացնելու: Հաջորդ տարվա համար մեծ ծրագիր կա իմ հարազատ Գյումրիում: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում տարածաշրջանի ամենալավ մարզաբազան ենք ունենալու, որտեղ էլ կիրագործեմ ծրագիրս»:

Ռոբերտ Էմմիյանը տարվա մեջ մի քանի անգամ այցելում է Գյումրի, որտեղ ապրում են նրա քույրը, եղբայրը, հարազատները, ընկերները: Ասում է` այն, ինչը կապված է Գյումրիի հետ, հարազատ է իրեն:

Կարինե Կազարովա

The post «28 տարի Ֆրանսիայում եմ, ուրախ եմ, որ հայրենական անձնագիրս չեմ փոխել». Ռոբերտ Էմմիյան appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о проекте «Золотая маска. Послесловие»





Москва

«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин открыл новый футбольный манеж в районе Ново-Переделкино



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анна Нетребко

Крах карьеры и забвение? Что ждет Эйвазова после развода с Нетребко




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»

До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе


Дарья Касаткина

Первая ракетка России Касаткина выиграла теннисный турнир в Британии



Новости Крыма на Sevpoisk.ru


Сергей Кириенко

У ковчега собственная гордость // Как Сергей Кириенко и Дмитрий Чернышенко отметили День молодежи



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России