ՌԴ–ն մտադիր է շարունակել խաղաղություն հաստատելուն ուղղված անհրաժեշտ միջոցները. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը` շեշտելով, որ կշարունակեն այդ քայլերն իրականացնել` հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների վրա։