Թուրքիան «միգրացիոն պահեստ»՝ Եվրամիության համար
Եվրոպական երկրները շարունակում են անհանգստանալ անօրինական փախստականների խնդրով, որը վերջին շրջանում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Մանավորապես Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը հայտարարություն է արել ԵՄ երկրներում աճող փախստականների վերաբերյալ և որպես լուծում մատնանշել է Թուրքիային։ Ֆայզերը նաև նշել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցել և ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը թարմացնել։