ԼՂ-ից տեղահանվածներին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. վարչապետ
![ԼՂ-ից տեղահանվածներին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. վարչապետ](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-ea45-08dbbced4a0b_cx0_cy6_cw0_w800_h450.jpg)
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ նշելով՝ երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները: