Աստուծո տնօրինության ուղղությունը շեղված մարդկության մեջ
Աստուծո արդարությունը և աստվածադիր օրինաց անվրեպ սկզբունքը պետք է, անշուշտ, արտահայտվեր նախամարդու մեղանչման վրա: Այդ արտահայտությունն է Աստուծո օրինական և արդար պատիժը, որ միանգամայն հետևանք էր նախամարդու սխալ վարմունքին: Մյուս կողմից այդտեղ փայլում է Աստուծո նախախնամությունը` տալով յուր խրատական պատիժն ու ավետիքը: