Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ — չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, — հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող …
The post Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը appeared first on ԳԱԼԱ.
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք):
Մասնավորապես՝
— չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,
— հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, չեն ախտահանվել, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը,
— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
— արտադրական շինության սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
The post Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը appeared first on ԳԱԼԱ.